USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մեկնարկել է «Ռոստելեկոմ»-ի ամենամյա դարձած ուսանողական ծրագիրը

19.07.2018, 16:21
Մեկնարկել է ամենամյա դարձած ուսանողայան նախագիծը, որը «Ռոստելեկոմ»-ն անց է կացնում արդեն չորրորդ անգամ։
Մեկնարկել է «Ռոստելեկոմ»-ի ամենամյա դարձած ուսանողական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մեկնարկել է ամենամյա դարձած ուսանողայան նախագիծը, որը «Ռոստելեկոմ»-ն անց է կացնում արդեն չորրորդ անգամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Առաջին շաբաթվա ավարտին ուսանողները ներկայացրեցին իրենց առաջին թիմային աշխատանքի արդյունքները՝ տեսանյութերի տեսքով ներկայացնելով «Ռոստելեկոմ» ընկերության առավելություններն ու հնարավորությունները։

«Նախագիծը միավորում է ուսանողների ամենատարբեր բուհերից (այս անգամ՝ Հայ-ռուսականն համալսարան, ՀԱՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ) և հնարավորություն ընձեռում ստանալու տեսական և գործնական գիտելիքներ կորպորատիվ մշակույթի և մի շարք կարևոր թեմաների շուրջ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Ծրագիրն ընդգրկում է ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ 10-ից ավելի թեմաների շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, աշխատաշուկայի առանձնահատկություններից մինչև օպտիկա, ցանցային լուծումներ և այլ հետաքրքրաշարծ ուղղություններ), գործնական նախագծեր, թիմային աշխատանքներ։ Ուսանողները ներկայացնում են նաև իրենց առաջարկներն ու լուծումները «Ռոստելեկոմ»-ի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ։

Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն է ստանալու եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը:

«Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներին, ինչպես և նախորդ տարիներին, ևս կընձեռնվի ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորություն», – նշվում է հաղորդագրությունում։

Նախորդ տարիների մասնակիցները, որոնք արդեն իսկ աշխատում են ՏՏ անվտանգության, ցանցերի նախագծման, վաճառքի, և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին, մշակույթին և ամենակարևորը՝ աշխանքի անցնելու նման ընկերությունում։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:–0–