USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մեկնարկել է Beeline-ի և ՀԳՀՄ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» համատեղ ծրագրի երկրորդ փուլը

16.12.2016, 17:43
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն  Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում է «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:
Մեկնարկել է Beeline-ի և ՀԳՀՄ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» համատեղ ծրագրի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline)  Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում է «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։

«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն այցելեցին Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոց:

Դպրոցում արդեն տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար՝ սարքի օգտագործման և մշակված կրթական մոդուլի կիրառման ուղղությամբ: Բացի այդ, ուսուցման արդյունքում աշակերտները ինքնուրույն մշակել են ծրագրեր, որոնց միջոցով պատրաստված ռոբոտ/խամաճիկը կատարում է նաև այլ շարժումներ կամ դերեր:

Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արևային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Գյումրիում ուսուցիչները նույնպես անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը:

«Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Այսօր շատ տպավորված եմ, քանի որ գործնականում ականատես եղա, թե ինչպես են դպրոցականները ձեռք բերում գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը և կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ամենը համահունչ է նաև ՀՀ Կառավարության նոր ծրագրին, այն է կրթական ծրագրերի վերանայման միջոցով այդ ծրագրերում ներառել ձեռնարկատիրական և ֆինանսական տարրեր, դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին», -  իր հերթին նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում մինչ օրս իրականցվել են շուրջ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպատակ ունեն թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը երիտասարդների շրջանում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-