USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը գործարկում է էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգ

26.12.2014, 21:05
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգ է գործարկում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց կինոթատրոնի մենեջեր Ռուզան Աբգարյանը։
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը գործարկում է էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգ է գործարկում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց կինոթատրոնի մենեջեր Ռուզան Աբգարյանը։

«Էլեկտրոնային տոմսերի վաճառքը ինովացիոն նախագիծ է, որն իրականացվել է cult.am մշակութային կայքի հետ համատեղ։ Մեր կինոթատրոնի ղեկավարությունը վաղուց էր ծրագրում իրականացնել այս նախագիծը, և, վերջապես, չորս ամիս տևած քրտնաջան աշխատանքից հետո մենք ուրախ ենք ներկայացնել այն», – ավելացրեց Աբգարյանը։

Նրա խոսքերով` նախագիծը բազմաթիվ առավելություններ ունի։ Դրանցից մեկն այն է, որ կինոյի տոմս գնելու համար այլևս պետք չի լինի հասնել կինոթատրոնի տոմսարկղ։ Հնարավոր կլինի տոմս գնել առցանց տանից, աշխատավայրից` խնայելով թանկարժեք ժամանակը։

cult.am պորտալի ստեղծող Վլադիմիր Խոյեցյանն իր հերթին ավելացրեց, որ կայքի օգնությամբ կարելի է ձեռք բերել Երևանի ներկայացումների և համերգների էլեկտրոնային տոմսերը։ «Տեխնիկական պատճառներով չէր հաջողվում այդ ցանկում ներառել քաղաքի կինոթատրոնների տոմսերը։ Ի ուրախություն բոլոր ֆիլմասերներին և ինտենսիվ աշխատանքի արդյունքում` «Մոսկվա» կինոթատրոնի էլեկտրոնային գրքերն այժմ հասանելի են բոլորին», – ասաց նա։

«Էլեկտրոնային տոմսերի առցանց գնումն իրականացվում է ArCa, VISA և MasterCard վիրտուալ պլաստիկ քարտերով, ինչպես նաև iDram վճարային համակարգի օգնությամբ։ Քաղաքի տարբեր թատրոններում բեմադրվող ներկայացումների տոմսերի գնման դեպքում գործում է նաև առաքման ծառայություն», – նշեց Խոյեցյանը։

Տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգն ուղղակիորեն միանում է դրամարկղերին։ Սա կոմերցիոն նախագիծ չէ, գնորդը ձեռք է բերում տոմսը նույն գնով, այն վաճառվում է տոմսարկղում` առանց լրացուցիչ վճարների։–0–