Կիբերանվտանգության ապահովումը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կիբերանվտանգությունը և դրա ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, հայտարարեց երեքշաբթի «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղիյանը Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայաստանում արդեն մեկ տարուց ավել է գործում են մի քանի հանձնաժողովներ, որոնք աշխատում են կիբերանվտանգության ոլորտում ավելի բարենպաստ իրավիճակի ապահովման շուրջ: Դրա համար, համաշխարհային փորձի համաձայն, գոյություն ունի մի քանի միջոց. կամ պետք է գործի մեկ պետական կառույց, որը կզբաղվի կիբեռանվտանգությամբ, կամ հարկավոր է գործարկել մի քանի կառույց յուրաքանչյուր ոլորտի համար», – հայտարարեց Սաղիյանը։
Նրա խոսքով, Հայաստանը հիմա դեռ նոր գտնվում է կիբերանվտանգության նկատմամբ մոտեցումների մշակման փուլում, և այստեղ առաջին հերթին կարևոր է մասնագետների ուսուցումը։ «Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ անձնակազմի ուսուցումն ու նախապատրաստումը թույլ են տալիս կանխել կիբերգրոհների նկատմամբ ընկերությունների խոցելիության 80 տոկոսը», – ավելացրեց Սաղիյանը։
«Հայաստանում կիբերանվտանգության ոլորտում լավագույն իրավիճակը բանկային համակարգում է, քանի որ երկրի բոլոր բանկերը ենթարկվում են ԿԲ–ին և պահպանում են ԿԲ–ի պահանջները տվյալների պաշտպանության ոլորտում», – նշեց նա։
Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասոցիացիայի որոշմամբ` նոյեմբերի 30–ին նշվում է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը, որի նպատակն է իրազեկել և հիշեցնել օգտատերերին իրենց համակարգիչների և դրանցում պահվող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության մասին։–0–