USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայ փորձագետն անվտանգ է համարում հայկական կայքերի սերվերների տեղադրումն արտերկրում

21.01.2014, 18:57
Հայկական կայքերի սերվերների տեղադրումն արտերկրում հաքերական գրոհների կանխարգելման առավել արդյունավետ միջոցն է, կարծում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։
Հայ փորձագետն անվտանգ է համարում հայկական կայքերի սերվերների տեղադրումն արտերկրում
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայկական կայքերի սերվերների տեղադրումն արտերկրում հաքերական գրոհների կանխարգելման առավել արդյունավետ միջոցն է, կարծում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։

«Ապագայում, ամենայն հավանականությամբ, կգերիշխի ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում հայկական կայքերի սերվերների տեղադրման միտումը, քանի որ արտերկրում գոյություն ունեն DDoS-գրոհների կանխման կատարյալ մեխանիզմներ», – ասաց փորձագետը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` Հայաստանում սերվերների տեղադրումը դեռևս խոցելի կետ է ընկերությունների և ինտերնետ – ԶԼՄ–ների համար։

«Ինտերնետային ԶԼՄ–ների կայքերն արդեն այսօր աստիճանաբար տեղադրվում են արտերկրում։ Միաժամանակ նման միտում է նկատվում ԱՊՀ բոլոր երկրներում», – ասաց Սաղյանը։

Նա նաև նշեց, որ նման միտումն ունի նաև բացասական կողմեր, մասնավորապես` նկատվում է տեղական մշակողների ծառայությունների պահանջարկի անկում։

«Մեծ թվով պրոֆեսիոնալներ, ովքեր զբաղվում են Հայաստանում սերվերների տեղադրմամբ, հաճախ մնում են առանց աշխատանքի», – պարզաբանեց փորձագետը։

Նախօրեին ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 60 հայկական կայք։ Փորձագետների տվյալով` 2012 թ.–ին ադրբեջանցիների կողմից իրականացվել է մոտ 1000 գրոհ։ –0–