USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

«Կասպերսկին» անվճար կպայքարի վիրուսների դեմ

13.01.2016, 17:10
«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս է գործարկել Windows–ի տնային օգտագործողների համար, «Վեդոմոստի» պարբերականին պատմել է ընկերության ներկայացուցիչը։
«Կասպերսկին» անվճար կպայքարի վիրուսների դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս է գործարկել Windows–ի տնային օգտագործողների համար, «Վեդոմոստի» պարբերականին պատմել է ընկերության ներկայացուցիչը։

Ծրագիրը, որը կարելի է բեռնել ընկերության կայքից, կանխարգելում է համակարգչի վրա վնասակար ԾԱ տեղադրումը և մաքրում է արդեն վարակված ֆայլերը, ինչպես նաև նախազգուշացնում վնասակար կայքերի մասին այնտեղ մտնելու փորձի ժամանակ։ Ստանդարտ Kaspersky Anti-Virus–ն (երկու համակարգչի մեկ տարվա արտոնագիրն արժե 1320 ռուբլի) ավելի մեծ թվով գործառույթներ ունի` այն պաշտպանում է համակարգիչն էկրանն արգելափակող ծրագրերից, արագ ստուգում է կասկածելի ֆայլերն ամպային ծառայությունների միջոցով և օգտատիրոջը վիրտուալ ստեղնաշար է տրամադրում (կրեդիտ քարտերի, գաղտնաբառերի և այլ տեղեկություն մուտքագրելու համար, որոնք հաճախ չարագործները կարողանում են ստանալ` ստեղնաշարի սեղմումը լուսանցելու միջոցով):

«Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով, Windows–ի ռուս օգտագործողների մոտ 50 տոկոսն իրենց համակարգիչներն ու այլ սարքեր առանց պաշտպանության են թողնում, ինչը նպաստում է վիրուսների տարածմանը։

«Կասպերսկու լաբորատորիայի» սպառողական բիզնեսի ղեկավար Անդրեյ Մոխոլյան հույս ունի, որ անվճար հակավիրուսից կօգտվեն նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ հակավիրուս գնել, թեև այդպիսիք շատ չեն։ Առաջարկը պետք է որ հետաքրքրի այն մարդկանց, ովքեր անտեսում են պաշտպանությունը` չեն տեղադրում հակավիրուսներ կամ օգտվում են անվճար պրոդուկտներից, ասել է նա։ -0-