USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կասպերսկին իրեն անվանել է կիբեռհանցագործների ամենաոխերիմ թշնամի

16.11.2015, 18:39
«Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին երկուշաբթի ասաց Երևանում, որ ինքը կիբեռհանցագործների համար ամենավտանգավոր և ամենաչար մարդկանցից մեկն է։
Կասպերսկին իրեն անվանել է կիբեռհանցագործների ամենաոխերիմ թշնամի

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին երկուշաբթի ասաց Երևանում, որ ինքը կիբեռհանցագործների համար ամենավտանգավոր և ամենաչար մարդկանցից մեկն է։

«Ես կիբեռհանցագործների համար ամենավտանգավոր և չար մարդկանցից եմ։ Նրանք ինձ ատում են։ Իսկ նրանց, ովքեր, հակառակը, չեն զբաղվում կիբեռհանցագործություններով, ես օգնում եմ, հնարավորություն եմ տալիս աշխատելու ավելի հանգիստ, անվտանգ, հարմարավետ և մաքուր պայմաններում»,– ասաց Կասպերսկին` ելույթ ունենալով լրագրողների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների առջև։

Նա նշեց, որ ոչ միայն ստեղծում է հակավիրուսային ծրագրեր, այլ նաև օգնում է իրավապահ մարմիններին փնտրել և գտնել կիբեռհանցագործներին։

«Ցանցահենների թիրախները հասկանալի պատճառներով ամենից հաճախ պետական կազմակերպությունների, խոշոր բանկերի, հեռահաղորդակցային ընկերությունների սերվերներ են։ Նրանք խանգարելու համար «Լաբորատորիան» գործակցում է իրավապահ մարմինների հետ ողջ աշխարհով, ՀԴԲ–ի հետ և Ինտերպոլի գլխավոր գործընկերն է կիբեռհանցագործության դեմ պայքարում»,– պատմեց նա։ Կասպերսկին ընդգծեց, որ հաճախ այնպիսի տեղեկություն ունի, որի մասին չի կարելի բարձրաձայն ասել` քննչական գործընթացին չխանգարելու համար։


«Մենք գիտենք ավելին, քան կարելի է պատմել։ Բայց վաղ թե ուշ պահ է գալիս, երբ իրավապահ մարմինները մեզ ասում են` «Կասպերսկի, կարելի է»։ Եվ այդ ժամանակ մենք պատմում ենք տեխնիկական մանրամասները»,– ավելացրեց նա։


Եվգենի Կասպերսկին ռուս ծրագրավորող է, տեղեկատվական անվտանգության մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի առաջատար մշակող և խոշորագույն բաժնետեր։ 2007 թվականից ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռուսաստանի պետական մրցանակի 2008 թվականի դափնեկիր գիտության և տեխնելեգիաների բնագավառում։ Մամուլում բնութագրվում է որպես «համակարգչային հանցավորության սպառնալիք»։

Հայաստանի նախագահի մրցականը ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար սահմանվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թվականի հուլիսի 6–ին այդ բնագավառի զարգացումը խրախուսելու նպատակով։

Մրցանակի առաջին դափնեկիրը 2010 թվականին Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթն էր (Creig Barret), երկրորդը`  «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011), երրորդը`«Synaptics» ընկերության նախագահ, «Intel 4004» առաջին միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը։ Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիրը 2013 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար դարձավ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ծուգիո Մակիմոտոն, իսկ 2014 թվականին` Cisco Systems–ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան։

VivaCell-MTS ընկերությունը վեցերորդ անգամ մրցանակի հովանավորն է։ -0-