USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանում Կասպերսկու լաբորատորիայի հավաստագրման կենտրոններ են բացվել

18.10.2013, 15:10
Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում Կասպերսկու լաբորատորիայի հավաստագրման ավտորիզացված երկու կենտրոն է բացվել։ Բացման արարողությանը ներկա է եղել «Կասպերսկու Լաբորատորիայի» հիմնադիր և տնօրեն Եվգենի Կասպերսկին։
Երևանում Կասպերսկու լաբորատորիայի հավաստագրման կենտրոններ են բացվել
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում Կասպերսկու լաբորատորիայի հավաստագրման ավտորիզացված երկու կենտրոն է բացվել։ Բացման արարողությանը ներկա է եղել «Կասպերսկու Լաբորատորիայի» հիմնադիր և տնօրեն Եվգենի Կասպերսկին։

«Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար, ինչպես նաև, որ մեզ ընտրել են որպես ՏՏ–անվտանգության գլխավոր մատակարար»,– ասաց նա։

Կասպերսկու խոսքով, դրանք կլինեն ոչ միայն ուսումնական կենտրոններ, այլ նաև ծրագրային ապահովման շահագործման կենտրոններ։

«Պատրաստվեք, որ շատ եք սովորելու։ Պետք է քննություններ հանձնեք և առցանց ռեժիմով խիստ ստուգում անցնեք Կասպերսկու Լաբորատորիայի գլխամասային մասնագետների մոտ հավաստագիր ստանալու համար»,– ասաց նա ՀՊՃՀ ուսանողներին։

Երևանում հոկտեմբերի 14-ից 19–ն ընկած ժամանակահատվածում միջոցառումների շարք է անցկացվում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80–ամյակին նվիրված «Կասպերսկու Լաբորատորիայի հետ բարեկամության շաբաթվա» շրջանակում։ -0-