USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կարգավորիչը կարճ համարների հասանելիություն տրամադրեց բջջային օպերատորներին

24.05.2017, 14:28
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի Ucom և VivaCell-MTS հեռահաղորդակցական ընկերություններին տրամադրեց հեռախոսային կարճ համարներ։
Կարգավորիչը կարճ համարների հասանելիություն տրամադրեց բջջային օպերատորներին

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի Ucom և VivaCell-MTS հեռահաղորդակցական ընկերություններին տրամադրեց հեռախոսային կարճ համարներ։

Կարճ համարները հատուկ հեռախոսահամարներ են, որոնք կարճ են ստանդարտ հեռախոսային համարներից։ Կարճ համարները հիմնականում օգտագործվում են փրկարար ծառայությունների դիմելու և վճարովի/անվճար ծառայություններ մատուցելու համար։

Ինչպես հանձնաժողովի որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀԾՀԿ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, ընկերություններն այս կերպ հնարավորություն են ստանում տրամադրել կարճ հեռախոսահամարներ կոմերցիոն նպատակներով։

Մասնավորապես, VivaCell-MTS ընկերությունը թույլտվություն է ստանում օգտագործել «8161» կարճ համարը, իսկ Ucom–ին տրամադրվում են «8104», «8105», «8106», «8107», «8108», «8109», «8112», «8113», «8114», «8115», «8116», «8117», «8120», «8122», «8123», «8124», «8125», «8126», «8127» և «8128» կարճ համարները։

«Ucom–ից նշել են, որ արդեն ունեն հեշտ հիշվող կարճ համարների օգտագործման երեք հայտ», – ասաց Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) արդեն ունի նման համարների օգտագործման թույլտվություն (ընդամենը 73 գործող կարճ համար), VivaCell-MTS–ն օգտագործում է մեկ նման համար, իսկ Ucom ընկերությունը ստացել է 20 համար օգտագործելու թույլտվություն։

Կարճ համարներ օգտագործում են հիմնականում տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունները։–0–