USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ IVI.ru. առցանց կինոթատրոն

02.09.2020, 19:06
Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն
Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ IVI.ru. առցանց կինոթատրոն

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վիվա-ՄՏՍ-ը և IVI.ru-ն ուրախ են տեղեկացնել նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն, հաղորդում է Վիվա–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը:

Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ դուք կստանք.

· Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և այլ արտադրողների կատալոգներ

· Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից և սմարթ հեռուստացույցից

· Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով

· Առանց գովազդային ընդհատումների դիտում

· Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը

· Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)

· Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝ https://www.ivi.ru/devices)

· Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն

· Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն

· Օրիգինալ լեզվով և սուբտիտրերով դիտելու հնարավորություն

· Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների 

Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից

Ակտիվացրեք ծառայությունը. 

1 օրով բաժանորդագրություն

30 օրով բաժանորդագրություն

ուղարկեք *484*1# հրահանգը

ուղարկեք *484*30# հրահանգը

70 դրամ/օր

1700 դրամ/30 օր

7 օր փորձաշրջան

14 օր փորձաշրջան

   

  • Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:
  • Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
  • Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:

Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:

Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը: 

Ծանոթություններ

·  Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:

·  Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:

· Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:

· Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր և այլն):

· Մինչև բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից միչև ընթացիկ բաժանորդագրության ավարտը:

Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։-0-