Պլանշետների հայ արտադրողը Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ է դարձել
22.01.2014,
17:59
Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, հայտնում են միության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, հայտնում են միության մամուլի ծառայությունից։
Միության լիիրավ անդամ դառնալու մասին որոշումն ընկերությունն ընդունել է` նպատակ հետապնդելով համատեղ ուժերով բարձրացնել «Made in Armeniaե ապրանքանիշի ճանաչելիությունը, աջակցել գիտահետազոտական աշխատանքներին ու հայկական արտադրությանը:
Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
«Technology and Science Dynamics Inc/Armtab Technology» պլանշետ արտադրող ընկերությունը կառավարության որոշմամբ ստացել է գործունեության ծավալման սկզբնական թույլտվություն ազատ տնտեսական գոտում` «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ–ի տարածքում` 3 տարի ժամկետով։ Նախագծում կատարվող ընդհանուր ներդրումներն առաջիկա 3 տարիներին կկազմեն մոտ 6.7 մլն դոլար։ Համաձայն բիզնես–ծրագրի, ընկերությունը պլանշետներ կհավաքի և ծրագրեր կտեղադրի։ Աշխատանքի առաջին տարում ընկերությունը պատրաստվում է վաճառել 10 հազար պլանշետ, իսկ երկրորդ և երրորդ տարիներին, համապատասխանաբար, 30 և 50 հազար պլանշետ։ Աստիճանաբար Հայաստան կտեղափոխվեն պլանշետների մշակման և արտադրության բոլոր փուլերը։ Ընկերությունում չեն բացառել նաև ստորաբաժանման ստեղծումն ԱՏԳ–ից դուրս` հայկական ներքին շուկայի հետ աշխատելու համար։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային առաջատար՝ ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների և հատկապես միության անդամների համար։ Միության կազմում են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավելի քան 60 ընկերություններ։ -0