USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայտնի է դարձել iPhone 6-ի գինը

23.08.2014, 13:54
Նոր Apple iPhone 6-ն ավելի թանկ է լինելու, քան այժմ ակտուալ iPhone 5s սմարթֆոնը, հաղորդում է Cnews.ru-ն:
Հայտնի է դարձել iPhone 6-ի գինը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նոր Apple iPhone 6-ն ավելի թանկ է լինելու, քան այժմ ակտուալ iPhone 5s սմարթֆոնը, հաղորդում է Cnews.ru-ն:

4,7 դյույմանոց էկրանով և հիշողության ամենաքիչ ծավալով iPhone 6-ը Իսպանիայում վաճառվելու է 750 եվրոյով: Բազային կոմպլեկտավորմամբ 5,5 դյույմանոց սմարթֆոնի գինը կկազմի 950 եվրո, տեղեկացրել է MovilZona իսպանական ինտերնետային հրատարակությունը՝ հղում անելով Telefonica տեղական հեռահաղորդակցական հսկայի ներկայացուցիչներին:

Տվյալ գները նշվում է առանց պայմանագրի հեռախոսը ձեռք բերելու դեպքում, այսինքն հեռախոսը հնարավոր կլինի ազատ օգտագործել ցանկացած օպերատորի ցանցում, այդ թվում նաև արտերկրում:

Համեմատության համար պետք է նշել, որ Իսպանիայում հիմա iPhone 5s-ն արժե 699 եվրո (16 ԳԲ հիշողություն), 32 ԳԲ հիշողությամբ մոդելն արժե 799 եվրո, իսկ 64 ԳԲ հիշողությամբ մոդելը՝ 899 եվրո:

Այսպիսով, ելնելով նախնական տեղեկատվությունից, 4,7 դյույմանոց էկրանով iPhone 6-ը 7 տոկոսով թանկ կլինի, իսկ 5,5 դյույմանոց էկրանով iPhone 6-ը՝ 36 տոկոսով:

MovilZona-ն նշում է, որ Apple-ի և Telefonica-ի միջև դեռևս բանակցություններ են ընթանում նոր iPhon-ի արժեքի շուրջ: Այդ պատճառով վերջնական արժեքը կարող է տարբերվել:

Wired հրատարակությունը տեղեկացրել է, որ Իտալիայում 4,7 դյույմանոց մոդելի գինը կկազմի սկսած 780 եվրոյից, իսկ 5,5 դյույմանոց մոդելը կարժենա 980 եվրո: Իտալիայում iPhone 5s-ն ավելի թանկ արժե, քան Իսպանիայում: Այժմ այդ սմարթֆոնը վաճառվում է մոտ 730 եվրոյով (16 ԳԲ հիշողություն):

Ավելի վաղ նախատեսվում էր, որ iPhone 6-ն ավելի թանկ կարժենա, քանի որ Apple-ն այդ սմարթֆոնում օգտագործել է ավելի թանկարժեք շափյուղա ապակի: Սակայն շափյուղա ապակու և Gorilla Glass ապակու (որը կիրառվում է iPhone 5s-ում) տարբերությունն այնքան էլ զգալի չի և կազմում է ընդամենը 13 դոլար:

Ավելացնենք, որ Apple-ն ավելի վաղ արդեն բարձրացրել է iPhone-ի գինը: Այսպես՝ նախորդ սերնդի iPhone 5s սմարթֆոնը Եվրոպայում վաճառքի հանվեց 20 եվրոյով ավելի թանկ, քան iPhone 5-ը մեկ տարի առաջ:-0-