USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

iPhone-ը շարքից հանելու նոր միջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

16.02.2018, 17:46
iOS-ի վերջին տարբերակում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս հեռահար անջատել Apple-ի ցանկացած սարք:
 iPhone-ը շարքից հանելու նոր միջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. iOS-ի վերջին տարբերակում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս հեռահար անջատել Apple-ի ցանկացած սարք, հայտնում է Lenta.ru-ն:

The Verge-ի լրագրողը Twitter-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է սխալը:

Դրա համար անհրաժեշտ է թելուգու լեզվով հաղորդագրություն ուղարկել «նշան» սիմվոլով: Հաղորդությունը բացելուն պես հեռախոսը կանջատվի: Օգտատերը չի կարողանա բացել նաև iMessage-ը, քանի որ ծրագիրը անընդհատ վերբեռնվելու է: iOS 11.3 թեստային տարբերակում այդ սխալն արդեն ուղղվել է:-0-