ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone Xs»-ի ու «iPhone Xs Max»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «iPhone Xs»-ն ու «iPhone Xs Max» նոր սերնդի սմաթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության` Հյուսիսային պողոտայում ու Ամիրյան փողոցում գտնվող սպասարկման կենտրոններից, նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում։
«iPhone Xs»-ի գինը 669,900 դրամ է, իսկ ««iPhone XS Max»-ի գինը՝ 739,900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ եղանակով:
«iPhone Xs» ու «iPhone Xs Max» սմարթֆոնների մանրամասն բնութագրությանը կարելի է ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել www.mts.am կայք։–0–