USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով ՎիվաՍել-ՄՏՍ-ում

21.12.2017, 16:47
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել վերջին սերնդի iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով: Զեղչը գործում է նաև ապառիկ տարբերակով գնելու դեպքում:
iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել վերջին սերնդի iPhone X և iPhone 8 սմարթֆոնները՝ զեղչված գներով:

«Այսպիսով,  iPhone X–ի (64 ԳԲ) արժեքը կազմում է այժմ 669 900 դրամ` նախկին 699 900 դրամի փոխարեն: Իսկ iPhone 8 (64 ԳԲ) վաճառվում է հիմա 449 900 դրամով, նախկին 459 900 փոխարեն:

«Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում հանդես գալ նոր տոնական առաջարկներով: Այս անգամ առաջարկների շարքում մենք ներառել ենք նաև վերջին սերնդի iPhone սմարթֆոնները՝ իջեցված գներով: Մեծ պահանջարկ վայելող այս սարքերը կարող են հիանալի ամանորյա նվեր լինել: Հետևե՛ք մեր նորություններին և ծանոթացեք տոնական այլ առաջարկների»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զեղչը գործում է նաև ապառիկ տարբերակով գնելու դեպքում:

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: -0-