USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Համացանցում հայտնվել է iPhone 8–ի նոր պատկերը (ՖՈՏՈ)

09.08.2017, 16:45
Տարբեր սարքերի մասին տեղեկության արտահոսքի հրապարակման վրա մասնագիտացող Էվան Բլաս բլոգերն օգոստոսի 8–ին Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է պաշտպանիչ ծածկաշապիկով iPhone 8 սմարթֆոնի նոր պատկերը, հայտնում է newsru.com–ը։
Համացանցում հայտնվել է iPhone 8–ի նոր պատկերը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տարբեր սարքերի մասին տեղեկության արտահոսքի հրապարակման վրա մասնագիտացող Էվան Բլաս բլոգերն օգոստոսի 8–ին Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է պաշտպանիչ ծածկաշապիկով iPhone 8 սմարթֆոնի նոր պատկերը, հայտնում է newsru.com–ը։

Նկարի վրա պատկերված սմարթֆոնն ընդհանուր առմամբ համապատասխանում է iPhone 8–ի մասին լուրերին։ Այսպես, սարքն ունի անշրջանակ էկրան, որը զբաղեցնում է գործնականորեն ամբողջ դիմային մակերևույթը, երկու դիմային տեսախցիկներ, որոնք կարող են օգտագործվել տիրոջ դեմքը տարբերակելու համար, և այն չունի մատնահետքի լուսանցման ներկառուցված տնային կոճակ։

Միաժամանակ, հարկ է նշել, որ սարքի պատկերումը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է գծանկարային խմբագրի օգնությամբ` iPhone 8–ի տեսքի մասին առկա լուրերի հիման վրա։

Հիշեցնենք, որ Apple–ի նոր սմարթֆոնի շնորհանդեսը, հավանաբար, կանցկացվի սեպտեմբերի սկզբին, սակայն նախորդ շաբաթ Financial Times թերթը հայտնել է iPhone 8–ի շնորհանդեսն ավելի ուշ ժամկետ տեղափոխելու հավանականության մասին` սարքի պարահաների արտադրության և առաքման խնդիրների պատճառով։

Ըստ լուրերի, iPhone 8–ի հետ միասին Apple–ը նաև կներկայացնի  iPhone 7s և 7s Plus սարքերը, որոնք չնչին կտարբերվեն Apple–ի ներկա սերնդի սմարթֆոններից, այլ նաև, ինչպես և iPhone 8–ը, կստանան անլար լիցքավորման տեխնոլոգիայի հնարավորություն։ -0-