Գործարար Արմեն Ղուլինյանը հնարել է ռուս օգտատերին ցանցանենգությամբ զբաղվելուց ազատելու ձևը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գործարար Արմեն Ղուլինյանը հնարել է, թե ինչպես հետ սովորեցնել ռուս օգտատերին ցանցանենգության զբաղվելուց` նրան անհրաժեշտ է տալ ցանկացած ռեսուրսներում իրեն հետաքրքրող կոնտենտի պարզ և անվճար հասանելիություն։ Դրա համար Ղուլինյանը մշակել է Pladform–ը` համակարգ, որը թույլ է տալիս իրավատիրոջը տեսանյութեր ցույց տալ տարբեր կայքերում` վաստակելուց գովազդից։ Ընկերության տվյալներով, ամեն ամիս Pladform համակարգն ապահովում է ավելի քան 170 մլն հոլովակների ցուցադրություն, հայտնում է РБК–ն։
Դեմքով օգտագործողին
Ղուլինյանը երկար ժամանակ պրոֆեսիոնալ մարզիկ է եղել, բայց 2001 թվականին ստացած վնասվածքից հետո ստիպված է եղել վերջ տալ կարիերային և սկսել է զբաղվել ծրագրավորմամբ։ 2006 թվականին Վասիլի Պիրոգովի հետ նա հիմնել է «Պիրոգովի բյուրո» դիզայն–ստուդիան։ (…)
Ինչպես է աշխատում Pladform–ը
Ղուլինյանի խոսքով, Pladform–ը ոչ թե պարզապես տեսանվագարկիչ է, այլ մի ամբողջ համակարգ, որը միացնում է իրավատերերին ինտերնետ–հարթակների հետ, որ երկուսն էլ կարողանան վաստակել կոնտենտից։ Վիդեոյի արտադրողները` ստուդիաները, կինոարդյունաբերության ընկերությունները գրանցվում են Pladform
–ում և այնուհետև կարող են ներբեռնել իրենց կոնտենտը, սահմանելով, թե որ երկրների, ինչ ինտերնետ–ռեսուրսների օգտագործողները և երբ կարող են դիտելու հասանելիություն ստանալ։ Ինտերնետ–հարթակների տերերը, տեղադրելով Pladform
Նվագարկիչը, դառնում են համակարգի կոնտենտի դիստրիբյուտոր, միաժամանակ, կարող են ընտրել կայքի ուղղվածությանն առավել համապատասխան հոլովակներ ըստ թեմաների։
Pladform–ը թույլ է տալիս ստեղծել բրենդավորված նվագարկիչներ, կազմել փլեյլիստներ, որ նվագարկիչը կարգավորվի սեփական լսարանի համար։ Գովազդատուները կարող են գովազդային հոլովակները ներկառուցել իրենց հետաքրքրող տեսանյութում։ Ծառայության բոլոր օգտագործողները կարող են հետևել դիտումների վիճակագրությանը և այլ պարամետրեր։ Ղուլինյանն ընդգծեց, որ էկեհամակարգի մասնակիցներին յուրաքանչյուրը լուրջ ստուգում է անցնում։ Կոնտենտի մատակարարները պետք է ներկայացնեն ճիշտ ձևակերպված լիցենզիոն իրավունքներ։
«Կոնտենտի լիցենզավորողը պարտավորություն է ստորագրում Pladform–ն իրավունքների հնարավոր պահանջներից զերծ պահելու վերաբերյալ, ինչպես նաև խոստանում է օժանդակել դատարանում մեր շահերի ներկայացմանը և փոխհատուցել նման ոտնձգություններից առաջացած բոլոր ուղղակի վնասները»,– բացատրում է Ղուլինյանը։ Գովազդատուների հետ ծառայությունն աշխատում է միջնորդի` ГПМД–ի միջոցով։ Ղուլինյանը խոստովանում է, որ փորձել է ներդրումներ ներգրավել գովազդային ընկերություններից, բայց իր մոտ ոչինչ չի ստացվել։ Սկզբում նախագիծը զարգանում էր Yellow, Black and White հոլովակների օգտագործումից ստացված եկամուտներով, որոնց ցուցադրման իրավունքները տրամադրվել են որպես ներդրումներ։ Նախագծի աշխատանքի ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը, հաշվի առնելով Yellow, Black and White տեսանյութերի արժեքը, Ղուլինյանը գնահատում է ոչ ավելի քան 20 մլն ռուբլի։
2013 թվականի վերջին «Փլեդֆորմ» ՍՊԸ–ն միջոցներ է ներգրավել ընկերությունների խմբից և մասնավոր անձանցից։ Նրանցից հայտնի են «ՄեգաՖոնի» գլխավոր տնօրեն Իվան Տավրինը և Innova ընկերությունների խումբը։ «Ներդրումն իրականացվել է մոտ մեկ տարի առաջ,– հաստատել է Տավրինը РБК–ին։ – Համացանցում տեսանյուտի դիտումը և դրա դրամայնացումը գովազդային մոդելի միջոցով, անկասկած, հեռանկարային ուղղություն է, այդ իսկ պատճառով ես հավատացի Pladform թիմին և դրա հիմնադրին»։ Իր բաժնեմասը և ներդրումների չափը նա հրաժարվեց նշել։ -0-