Ինեկոբանկի վարկերի մարումը ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներով՝ 0 % միջնորդավճարով
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Ինեկոբանկի կողմից տրամադրվող վարկերի վճարման համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում գտնվող ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով Ինեկոբանկի վարկերի վճարումը կատարվում է ակնթարթորեն և առանց որևէ միջնորդավճարի:
«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել 444 հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ՝ գրելով help@mobidram.am էլ.հասցեին կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
ՄոբիԴրամ-ը («ՄոբիԴրամ» ՓԲԸ) վճարային համակարգ է, որը հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսին: ՄոբիԴրամի միջոցով հնարավոր է արագ, հեշտ և ապահով կերպով իրականացնել դրամական փոխանցումներ, վճարումներ և գնումներ՝ 24/7 ռեժիմով: ՄոբիԴրամ-ի կողմից տրամադրվող ծառայությունները հասանելի են բջջային հավելվածի և վճարային տերմինալների միջոցով, ՄոբիԴրամի կայքում և մասնաճյուղերում: «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mobidram.am:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com -0-