USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հզոր մարտկոցով Huawei սմարթֆոնը համալրել է Ucom-ում առկա շարժական սարքերի ցանկը

10.05.2017, 14:51
Ucom ընկերության շարժական սարքերի տեսականին համալրվել է 2017 թվականի նորագույն Huawei Y5 4G սմարթֆոնով:
Հզոր մարտկոցով Huawei սմարթֆոնը համալրել է Ucom-ում առկա շարժական սարքերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության շարժական սարքերի տեսականին համալրվել է 2017 թվականի նորագույն Huawei Y5 4G սմարթֆոնով:

Ինչպես հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը, 3000 միլիամպեր հզորություն ունեցող մարտկոցը թույլ կտա ավելի երկար վայելել հինգ-դյույմանոց HD էկրանով և 8-մեգապիքսելանոց տեսախցիկով օժտված սմարթֆոնի աշխատանքը:

Այս նորագույն սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես առանց բաժանորդագրությամբ` 79 900 դրամով, այնպես էլ ամսական բաժանորդագրությամբ՝ յուրաքանչյուր ամիս վճարելով ընդամենը 3 200 դրամ:

Պարզապես 24 ամսով հարկավոր է միանալ Ucom Ունիվերսալ ծառայության ցանկացած սակագնային պլանի:

Ընկերությունը նաև նշում է,  որ առկա են սմարթֆոնի ոսկեգույն ու մոխրագույն երանգները, իսկ քանակությունը սահմանափակ է:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-