Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության նոր տնօրեն է նշանակվել Եվա Հյուսյանը
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության նոր տնօրեն է նշանակվել Եվա Հյուսյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրենի պաշտոնը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության մամուլի քարտուղար Լիանա Դանիելյանը:
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թ.-ի հունվարի 30-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում ստորագրված համաձայնագրի համաձայն: Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում էր նաև Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի բացումը:
Համաձայնագրի կնքումից հետո Microsoft-ի հայկական ներկայացուցչությունը գլխավորում էր Գրիգոր Բարսեղյանը:
«Բարսեղյանը, կորպորացիայի կանոնադրության համաձայն, Microsoft-ի ներկայացուցչության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 5 տարի ժամկետով, սակայն հետագայում նրա լիազորությունները երկարացվեցին: Այս պահին նա վայր կդնի իր լիազորությունները, որոնք սեպտեմբերի 8-ից ստանձնել է Եվա Հյուսյանը, ով կորպորացիայում նոր մարդ չէ, նա վերջին երեք տարում գլխավորում է Microsoft ինովացիոն կենտրոնը», - ասաց Դանիելյանը:-0-