USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

01.06.2018, 13:42
Այսօր՝ հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է», – նշվում է տարածած հաղորդագրությունում: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին կզվարճացնեն ծաղրածուները, հեքիաթների և մուլֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ:

Նշվում է նաև, որ միջոցառումների կշարունակվեն մինչև երեկոյան 17:00:–0–