USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ-ում պատրաստվում են արգելել Huawei և ZTE սմարթֆոնները

16.01.2018, 16:38
Ամերիկայի իշխանություններն օրինագիծ են պատրաստում Huawei և ZTE սմարթֆոնների արգելքի մասին:
ԱՄՆ-ում պատրաստվում են արգելել Huawei և ZTE սմարթֆոնները

ԵՐԵՎԱն, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկայի իշխանություններն օրինագիծ են պատրաստում Huawei և ZTE սմարթֆոնների արգելքի մասին: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Քոնաուեյը (Mike Conaway) անցած շաբաթ ներկայացրել է օրինագիծ, որը կոչվում է «Defending U.S. Government Communications Act» (ԱՄՆ-ի կառավարական հաղորդակցությունների պաշտպանության ակտ):

Ինչպես հայտնում է ferra.ru-ն, փաստաթուղթն արգելում է ԱՄՆ-ի կառավարական ծառայություններին, մարմիններին ու գերատեսչություններին օգտագործել Huawei և ZTE ընկերությունների հեռախոսները և այլ սարքավորումները: Արգելքը կապված է ազգային անվտանգության մտահոգությամբ, քանի որ ընկերությունները կասկածվում են չինական կառավարության հետ կապի մեջ:

Ինչպես նշվում է Քոնաուեյի հայտարարության մեջ, Huawei և ZTE արտադրանքի օգտագործումը «կդառնա հրավեր չինական հետախուզության համար` մասնակցելու մեր կյանքի բոլոր ոլորտներում»:-0-