Հռոմի պապի պլանշետը Ուրուգվայի աճուրդում վաճառվել է 30 հազար դոլարով
15.04.2015,
11:33
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի iPad պլանշետը Ուրուգվայի աճուրդում վաճառվել է 30,5 հազար դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի iPad պլանշետը Ուրուգվայի աճուրդում վաճառվել է 30,5 հազար դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերին։
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտևիդեոյում գործող «Կաստելս» աճուրդի տունը հայտարարել է, որ գումարը արվել է հեռախոսով մի մարդու կողմից, ով ցանկացել է գաղտնի մնալ։
Ինչպես հաղորդում է Ռոյթերը, Հռոմի Պապն իր iPad–ն ավելի վաղ նվիրել էր ուրուգվայցի հոգևորական Գոնսալո Աեմիլիուսին (Gonzalo Aemilius) Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։ Պլանշետի վրա առկա է Ֆրանցիսկոսի ստորագրությունը։ Պլանշետի վաճառքից ստացված գումարը կհատկացվի Ուրուգվայում աղքատների համար նախատեսված դպրոցներից մեկին։–0–