USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայ զինվորը դարձել է բջջային հեռախոսների համար նախատեսված Hi Zinvor խաղի կերպար

28.02.2017, 16:54
AppStore–ում հայտնվել է Hi Zinvor հայկական խաղը։
Հայ զինվորը դարձել է բջջային հեռախոսների համար նախատեսված Hi Zinvor խաղի կերպար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. AppStore–ում հայտնվել է Hi Zinvor հայկական խաղը։

Hi Zinvor–ում հանդես է գալիս հայ զինվորի կերպար։ Խաղի ժամանակ խաղացողը կատարում է տարբեր առաջադրանքներ։

«Խաղի ստեղծմամբ զբաղվել եմ 3 ամիս առաջ, և փետրվարի 8–ին խաղն արդեն հայտնվել է AppStore–ում», – «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց խաղի մշակող Կարեն Սողոյանը։

Նա նաև նշեց, որ խաղն արդեն ներբեռնվել է 8 հազար անգամ։ 

Խաղը մեկնաբանել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Կար ժամանակ, երբ ես երազում էի, որ նման խաղեր լինեն ու իմ որդին սա խաղա և ոչ թե ամերիկյան կամ ռուսական զինվորի կերպարով հաղթի բոլոր թշնամիներին: Ապրե'ք տղաներ, հայացումը այս ոլորտներում չափազանց կարևոր է հիմա», – գրել է նա Facebook–յան իր էջում։–0–