USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

ՀՀ ԱԱԾ–ն բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք է բացահայտել

11.10.2013, 17:57
Ուրբաթ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բջջային  հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք է բացահայտվել, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
ՀՀ ԱԱԾ–ն բջջային  հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք է բացահայտել
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բջջային  հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք է բացահայտվել, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն, Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն իրեն պատկանող «Մերսեդես»  միկրոավտոբուսի  ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով, շրջանցելով մաքսային  հսկողությունը,  Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy և այլ մոդելների բջջային  հեռախոսներ:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով: –0–