USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Փորձագետներ. Բջջային սարքերի պահանջարկը Ռուսաստանում կկրճատվի

21.01.2014, 13:25
Առաջին անգամ 2008 թվականից կրճատվում է բջջային սարքերի ծավալը, հայտնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով «Եվրոսետ» բջջային ռիթեյլերին։ Անկումը նկատելի է ինչպես քանակական, այնպես էլ գումարային արտահայտմամբ` երկու ցուցանիշներով վաճառքներն այս տարի կնվազեն 6-8 տոկոսով, հաղորդում է ՌԲԿ–ն։
Փորձագետներ. Բջջային սարքերի պահանջարկը Ռուսաստանում կկրճատվի

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Առաջին անգամ 2008 թվականից կրճատվում է բջջային սարքերի ծավալը, հայտնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով «Եվրոսետ» բջջային ռիթեյլերին։ Անկումը նկատելի է ինչպես քանակական, այնպես էլ գումարային արտահայտմամբ` երկու ցուցանիշներով վաճառքներն այս տարի կնվազեն 6-8 տոկոսով, հաղորդում է ՌԲԿ–ն։

«Եվրոսետի» տվյալներով` 2013 թվականին Ռուսաստանում 225 մլրդ ռուբլի ընդհանուր արժողության 41.6 մլն հեռախոս և սմարթֆոն է (1 տոկոսով պակաս, քան նախորդ տարի) վաճառվել։ Հասույթի հավելաճ է հաջողվել ապահովել հասարակ բջջային սարքերի համեմատ ավելի թանկերի պահանջարկի աճի հաշվին։ Դրանց վաճառքները 2013 թվականին աճել են քանակական արտահայտությամբ 53 տոկոսով և 35 տոկոսով` գումարային արտահայտությամբ։ Սակայն այս տարի այդ տեմպերի հետ հույս կապել չարժե։

«Եվրոսետի» նախնական վերլուծության համաձայն` 2014 թվականին վաճառված հեռախոսների և սմարթֆոնների թիվը կարող է նվազել 200-210 մլրդ ռուբլի արժողության` մինչև 38-39 մլն հատ։ Արդյունքում շուկան կնվազի 2011 թվականի մակարդակից ցածր, նշում է «Եվրոսետի» նախագահ Ալեքսանդր Մալիսը։ Ըստ նրա` 2014 թվականն անբարենպաստ կլինի ամբողջ շուկայի համար, իսկ մի շարք տարածաշրջանային և տեղական ցանցերի համար վերջինը կլինի։ -0-