USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Հայփոստը» և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր են ստորագրել

15.12.2014, 16:58
Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներ Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին պայմանագիր են կնքել:
«Հայփոստը» և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներ Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին պայմանագիր են կնքել: 

]Դրա համաձայն՝ համակարգի միջոցով երկու երկրի փոստային բաժանմունքների միջև, որոնք ՌԴ-ում 44.000-ն են, Հայաստանում՝ 900-ը, կապ կապահովվի:

Հայկական շուկայում այս նոր համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստան և հակառակը՝ ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները:

Համակարգը նախատեսված է շահագործել 2015-ի առաջին եռամսյակում:

Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային երկու երկրի միջև առևտուրը: 

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի փոստային օպերատորնը է և գործում է 900 փոստային բաժանմունքների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ -0-