USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայկական սթարթափը Օբամային կոչ է անում բացառել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը

24.02.2016, 16:58
PicsArt լուսանկարների խմբագրման հայկական հավելվածը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր ընդունելու հարցով, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունը։
Հայկական սթարթափը Օբամային կոչ է անում բացառել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. PicsArt լուսանկարների խմբագրման հայկական հավելվածը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր ընդունելու հարցով, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ դա կնպաստի ԱՄՆ–ի և Հայաստանի միջև տեխնիկական ոլորտում առևտրային հարաբերությունների ընդլայնմանը։

PicsArt–ի օպերացիոն գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը նախագահ Օբամային ուղղած նամակում գրել էր, որ իր ընկերությունը և Հայաստանի ՏՏ ոլորտի մի շարք այլ սկսնակ ընկերություններ ԱՄՆ–Հայաստան տնտեսական աճի առաջնային գծում են, առաջ են տանում առևտրային գործընկերությունը և նպաստում ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։

«Նշանակալի և երկարաժամկետ առաջընթացն ապահովելու համար մենք պետք է վերացնենք երկկողմ համագործակցության խոչընդոտները և օրինական պայմաններ ստեղծենք շարունակական տնտեսական աճի համար։ Դրա կենտրոնական բաղադրիչը պետք է դառնա Հարկման մասին պայմանագիրը, որը կբացառի ԱՄՆ–ում և Հայաստանում բիզնեսով զբաղվող կորպորացիաների, ներդրողների և առանձին անձանց կրկնակի հարկումը»,– գրել է Մեհրաբյանը։

PicsArt լուսանկարների խմբագրման հայկական սթարթափի հավելվածը համարվում է աշխարհի ամենահայտնի անվճար հավելվածի` Instagram–ի արժանի մրցակիցը։ 2015 թվականի սկզբի տվյալներով, հավելվածը բեռնել են 220 մլն օգտատերեր, իսկ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 60 միլիոնը։ Ամենամեծ թվով օգտատերերը Եվրոպայից և Ամերիկայից են (մոտ 50%), այնուհետև` Ասիայից (մոտ 25%), մյուս 25 տոկոսը` այլ երկրներից։  -0-