USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը ԷՐԻԿՍՍՈՆ-ի առաջարկած լուծումների հիման վրա ավարտել է թվային հեռարձակման ստանդարտին անցումը

26.11.2015, 18:00
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) ավարտել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման DVB-T2 ստանդարտին անցումը,
Հայաստանը ԷՐԻԿՍՍՈՆ-ի առաջարկած լուծումների հիման վրա ավարտել է թվային հեռարձակման ստանդարտին անցումը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) ավարտել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման DVB-T2 ստանդարտին անցումը,

Ծրագրի արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները ստացել են ընդլայնված թվային հեռուստատեսային ալիքների փաթեթի անվճար հասանելիություն,

DVB-T2 (Digital Video Broadcasting standard for Terrestrial, release 2) վերգետնյա թվային հեռարձակման ժամանակակից ստանդարտ է, որը տալիս է բարձր որակի հեռուստատեսային հեռարձակումների հնարավորություն: Այն հիմնված է այնպիսի տեխնոլոգիայի վրա, որը հեռուստատեսային ազդանշանի փոխանցումը միջամտության նկատմամբ ավելի դիմացկուն է դարձնում՝ միաժամանակ ապահովելով հեռուստատեսության ավելի բարձր թողունակություն (HD):

Էրիկսսոնը (NASDAQ: ERIC) և Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և Կապի նախարարության փակ բաժնետիրական ընկերություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնում են անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման առաջատար DVB-T2 ստանդարտին՝ «Ժնեվ-2006» միջազգային պայմանագրի համաձայն, անցում կատարելու ծրագրի ավարտի մասին:

ՀՀՌՑ հեռարձակման ցանցի ենթակառուցվածքը ներառում է 1 կենտրոնական կայան Երևանում, ավելի քան 210 մարզային ընդունման կայաններ և եթերային հոսքերի վերգետնյա փոխանցման օպտիկամանրաթելային և արբանյակային ցանցեր: Թվային հեռուստատեսության ցանցը հանձնված է շահագործման և ներառում է Հայաստանի բնակավայրերի 100 տոկոսը: Ծրագրի արդյունքում Երևանի և դրա հարակից տարածքների հեռուստադիտողները ստացել են 18 հեռուստատեսային և 4 ռադիո ալիքների անվճար հասանելիություն, իսկ մարզերի բնակիչները՝ 9 հեռուստատեսային և 4 ռադիո ալիքների՝ ներառյալ՝ տեղական հեռուստաընկերությունների հեռուստաալիքները:

Մշակված համակարգը տեխնոլոգիական հնարավորություն է ընձեռում հեռուստատեսային ալիքները հեռարձակել ինչպես ստանդարտ (SD), այնպես էլ բարձր (HD, UHD) թողունակությամբ՝ ունենալով հնարավորություն բազմաթիվ լրացուցիչ ծառայությունների զարգացման համար:
Հայաստանի Կառավարության որոշմամբ անապահով ընտանիքները կստանան անվճար սարքեր, որոնք թույլ են տալիս թվային ազդանշանի բարձր որակի ցուցադրում հեռուստացույցների հին մոդելների վրա:

ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշում է. ««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի», որպես պետական սեփականություն հանդիսացող ընկերության համար հեռուստաալիքների հասանելիությունը և ցուցադրման բարձր որակը համարվում են առաջնային: Վերգետնյա հեռուստատեսության հեռարձակման բարձր ստանդարտների ներդրման համար, Էրիկսսոն ընկերության հետ սերտ համագործակցության արդյունքում, հաջողությամբ իրագործվել են մի շարք տեխնիկական լուծումներ՝ համաձայն սահմանված պահանջների և ժամանակացույցի: Թվային ստանդարտին անցման շնորհիվ, Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները ստացել են կայուն հեռուստատեսային ազդանշանի և բարձրորակ հեռուստաալիքների լայն փաթեթի հնարավորություն»:

Ericsson ConsumerLab-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ բարձր որակի պատկերը հանդիսանում է հեռուստադիտողների ներգրավման կարևոր հանգամանք, ովքեր մշտապես ակնկալում են մատուցվող ծառայությունների բարելավում: Թվային հեռարձակմանը անցումը ապահովում է օգտակար տեղեկատվության փոխանցման հնարավորության բարձրացում, ինչպես նաև հատկացված սպեկտրի արդյունավետ օգտագործում, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել հեռարձակվող հեռուստաալիքների որակը և ավելացնել քանակը:

«Ժամանակակից տեխնոլոգիաները արմատապես փոխում են ոչ միայն հեռուստատեսային տիրույթը, այլ նաև հեռուստադիտողների նախասիրությունները: Այսօր, հենց հեռուստադիտողներն են առավելապես ազդում հեռուստատեսային արդյունաբերության հետագա զարգացման վրա՝ սահմանելով հեռուստատեսային հեռարձակման որակի բարձր պահանջներ: Մենք խորապես համոզված ենք, որ այս նշանակալից նախագիծը կբացի նոր հորիզոններ Հայաստանի հեռուստադիտողների համար առաջատար տեխնոլոգիական ուղղությունների և ծառայությունների զարգացման գործում հետագա արդյունավետ համագործակցության համար», նշեց Ուկրաինայում և Եվրասիական երկրներում հաճախորդների հետ աշխատանքի գծով փոխնախագահ Վոյցեխ Բայդան:

DVB-T – թվային հեռարձակման լայնորեն տարածված ստանդարտ է, որն օգտագործվում է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի մի շարք երկրներում և Հնդկաստանում: DVB-T2 հանդիսանում է նշված ստանդարտի նոր և կատարելագործված տարբերակը, որն ունի ավելի բարձր հզորություն, ֆունկցիոնալություն և պարամետրերի ավելի մեծ ճկունություն:

Էրիկսսոնը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է: Էրիկսսոնի երկարաժամկետ համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի մեծագույն օպերատորների հետ մարդկանց, կազմակերպություններին և հասարակությանը հնարավորություն է տալիս հնարավորինս բացահայտել իրենց կարողությունները և ապագայի նկատմամբ վստահություն ունենալ:

Էրիկսսոնը հիմնադրվել է 1876 թ. և գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում, Շվեդիայում: 2014թ. ընկերության զուտ վաճառքները կազմել են 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար (SEK 228.0 միլիարդ): Էրիկսսոնը ցուցակված է Ստոկհոլմի NASDAQ OMX և Նյու Յորքի NASDAQ ֆոնդային բորսաներում:-0-