Հայ ՏՏ մասնագետներն առաջարկում են կուտակային կենսաթոշակային միջոցները ներդնել ոլորտի զարգացման մեջ
25.02.2016,
13:31
Հայ ՏՏ մասնագետներն առաջարկում են կուտակային կենսաթոշակային միջոցները ներդնել ոլորտի զարգացման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայ ՏՏ մասնագետներն առաջարկում են կուտակային կենսաթոշակային միջոցները ներդնել ոլորտի զարգացման մեջ։
Ինչպես նշեց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քանի որ Հայաստանի ՏՀՏ ոլորտը վերջին տարիներին և ապագայում շարունակելու է աճել միջինը 20–25 տոկոսով, ապա միությունն առաջարկում է ստեղծել համակարգ, որը թույլ կտա ներդնել կուտակային կենսաթոշակային միջոցները ՏՀՏ ոլորտի զարգացմանը նպաստող տարբեր նախագծերի մեջ։

Նրա խոսքով` հենց այս հարցին է նվիրված լինելու ՏՀՏ ոլորտի ղեկավարների` առանց փողկապների հանդիպումը, որը տեղի կունենա Աղվերանում փետրվարի 27–28–ը։
ՏՀՏ ոլորտի ղեկավարների քննարկման հիմնական թեման կլինի կուտակային կենսաթոշակային համակարգը, որը 2017 թ.–ից տարածվելու է 1974 թ.–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների վրա։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ու բաժնետիրական օպցիոնների տրամադրման հիմնահարցերը։–0–