USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հատուկ առաջարկ Ucom-ից՝ Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում

11.07.2018, 13:25
Այսօրվանից Ucom-ի հատուկ առաջարկի շրջանակներում հնարավոր կլինի ձեռք բերել Xiaomi Redmi S2 սմարթֆոն և ստանալ նաև Xiaomi MI Band 2 խելացի թևնոցը:
Հատուկ առաջարկ Ucom-ից՝ Xiaomi սմարթֆոն և խելացի թևնոց մեկ փաթեթում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Ucom-ի հատուկ առաջարկի շրջանակներում հնարավոր կլինի ձեռք բերել Xiaomi Redmi S2 սմարթֆոն և ստանալ նաև Xiaomi MI Band 2 խելացի թևնոցը, հայտնում են ընկերության մամուլի ծառայություից։

«Սպորտի և առողջ ապրելակերպի ջատագովները կարող են սարքավորումների փաթեթը ձեռք բերել Ucom Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանի հետ՝ 24 ամսվա բաժանորդագրությամբ։ Տվյալ դեպքում բաժանորդները սարքավորումների փաթեթի համար կվճարեն ամսական 4 600 դրամ։ Փաթեթի ընդհանուր արժեքը 111 000 դրամ է, որը հնարավոր է ձևակերպել ապառիկ տարբերակով՝ վճարելով սկսած 0% կանխավճար, սպասարկման վճար և տոկոսադրույք», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Xiaomi Redmi S2 նորագույն սմարթֆոնն ունի 16 ՄՊ տեսախցիկ և 5.99-դյույմանոց էկրան: Ucom-ի սպասարկման կենտրոններում սմարթֆոնն առկա է մոխրագույն (Grey) և վարդե ոսկեգույն (Rose Gold) տարբերակներով։

Իսկ Xiaomi MI Band 2 ֆիթնես խելացի թևնոցն օժտված է քայլերը հաշվելու, սրտի զարկերին և քնի ընթացքին հետևելու հնարավորությամբ։ «Թևնոցը փոշեդիմացկուն է, IP67 հավաստագրումը վկայում է դրա ջրակայունության մասին։ Մեկ լիցքավորումն ապահովում է մարտկոցի 20-օրյա աշխատանքը։ Թևնոցի օգտակար գործառույթներից են զարթուցիչը, սպորտային նպատակների հիշեցման, մուտքային զանգերի, SMS-հաղորդագրությունների, սոցիալական կայքերի և էլեկտրոնային փոստի ծանուցումներն ստանալու հնարավորությունները», – հայտնում են ընկերությունից։։

Xiaomi փաթեթը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ հղումով։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–