Փորձագետ. Հայաստանի բարձր տեղը ցանցային պատրաստակամության ինդեքսում բավականին լավ թռիչքաձև աճ է
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/Համաշխարհային տնտեսական ֆորումի`«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացրած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցին համապատասխան, Հայաստանը ցանցային պատրաստակամության ինդեքսում բարձրացրել է 7 կետով և 143 երկրների թվում զբաղեցրել է 58–րդ տեղը։
Մուսայելյանի կարծիօքով, այդ ցուցանիշը միջինից բարձր է` հաշվի առնելով, որ հետազոտություններն անցկացվում են միանգամից 143 երկրներում։
«58–րդ տեղը բավականին լավ թռիչքաձև աճ է, քանի որ վերջին տարիներին Հայաստանը վատ ցուցանիշներ ուներ։ Այդ դիրքերը սուբյեկտիվ էին, քանի որ Համաշխարհային զեկույցում հաշվի չեն առնվել իրական գործողնները»,– ասաց Synopsys Armenia–ի ղեկավարը։
Մուսայելյանն ընդգծեց, որ Հայաստանի զբաղեցրած տեղն այս տարի արտացոլում է տարբեր գործոններ, որոնք հաշվի են առնվել ուսումնասիրության ժամանակ։
Մասնավորապես, ըստ նրա, հաշվի են առնվել տասնյակ զանազան չափանիշներ, որոնք վերաբերում են երկրի պատրաստակամությանը, ինտերնետ–օգտագործողներին, կրթական տարբեր ծրագրերի, կառավարության քաղաքականությանը, տարբեր ընկերություններում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմանը։
Սակայն, փորձագետի խոսքով, Հայաստանը, չնայած լավ ցուցանիշներին, պետք է բոլոր ջանքերը գործադրի Ցանցային պատրաստակամության ցուցանիշում իր դիրքերը բարելավելու համար։
Ցանցային պատրաստակամության ցուցիչի աճով Հայաստանն առաջատար է` 2012-2015 թվականներին իր դիրքերը բարելավելով 36 կետով։
Զեկույցի համաձայն, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել բոլոր չորս չափանիշներով, միաժամանակ ամենաէական բարելավումն ազդեցության բաղադրիչի մասով է` 13 կետով։
Ցուցիչի համաձայն, Հայաստանը չորրորդ տեղում է ԱՊՀ, Ուկրաինայի և Վրաստանի երկրների շարքում, մասնավորապես, Ղազախստանը զբաղեցնում է վարկանիշի 40–րդ տեղը, Ռուսաստանը` 41–րդ, Ադրբեջանը` 57–րդ, Վրաստանը` 60–րդ, Ուկրաինան` 71–րդ, Ղրղըզստանը` 98–րդ, իսկ Տաջիկստանը` 117–րդ։
Բոլոր նշված երկրներից դրական դինամիկա են գրանցել այն բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի (մինուս 8 կետ) և Ղազախստանի (մինուս 2 կետ), իսկ Վրաստանն առաջընթաց չի գրանցել նախորդ տարվա համեմատ։
Յուրաքանչյուր երկիր գնահատվում է մի շարք չափանիշներով, որոնց հիման վրա հաշվարկվում է «ցանցային պատրաստակամության» ցուցիչը։ Այն հիմնված է վիճակագրական ընդհանուր տվյալների և ընկերության ղեկավարների հարցման արդյունքների համադրման վրա։ -0-