Հայուհին աշխարհի բոլոր գիտնականների համար օգտակար կայք է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ղազախստանից Ալեքսանդրա Էլբակյան հայ ուսանողուհին գիտնականների համար Sci-Hub կայք է ստեղծել, որտեղ կարելի է բեռնել գրեթե ցանկացած գիտական աշխատություն, գրում էmeduza.io–ն։
Կայքն այնպիսի ճանաչում է ձեռք բերել, որ Elsevier խոշորագույն գիտական հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքին։
Պարբերականը նշում է, որ գիտական աշխատանքների հասանելիությունն այնքան թանկ է, որ նույնիսկ Հարվարդի համալսարանի գումարները դրան չեն բավարարում։ Վերջերս 15 հազար գիտնականներ դիմում են ստորագրել, որով կոչ են արել բոյկոտել Elsevier–ը, քանի որ այն գիտական աշխատություններ է վաճառում աստղաբաշխական գումարներով։
Պարբերականի շահույթը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար, մինչդեռ գիտնականները հրապարակումների համար ոչինչ չեն ստանում։ Հաճախ նրանք նույնիսկ չեն կարող օգտվել սեփական աշխատություններից, քանի որ իրենց համալսարանները կարող են բաժանորդագրություն չունենալ։
Էլբակյանը, ով սովորել է Խաղախստանի ազգային տեխնիկական համալսարանում, նույնպես բախվել է այդ խնդրի հետ և որոշել է դրա դեմ պայքարել։
2011 թվականին Էլբակյանը ստեղծել է Sci-Hub կայքը։ Այն այսպես է աշխատում` հարցման ժամանակ ստուգվում է, կա, արդյո՞ք, այդ աշխատությունը LibGen (նունպես պիրատական) ուրիշ կայքի բազայում։ Եթե ոչ, ապա ալգորիթմը շրջանցում է հրատարակչության կամ պետքական ամսագրի փեյվոլը։ Հասանելիության բանալիները տրամադրում են այն գիտնականները, որոնց համալսարանները միացված են տվյալների այս կամ այն բազային։ Առաջին անգամ հարցման ենթարկված հոդվածն ավելացվում է LibGen–ի բազա։ Հաջորդ հարցման ժամանակ Sci-Hub–ը պետք է վերցնի այն այդտեղից։
2015 թվականի նոյեմբերին Նյու Յորքի դատարանը որոշել էր «խլել» sci-hub.org դոմենը։ LibGen–ից դոմենը նույնպես վերցրել են։ Elsevier հրատարակչությունը համոզում էր դատարանին, որ Sci-Hub–ի միջոցով նրանից օրական հազարավոր աշխատություն են բեռնում։ Էլբակյանը պատմում է, որ եթե հաշվեն բոլոր հրատարակությունները և ամսագրերը, ապա խոսքը գնում է հարյուր հազարավոր հոդվածների մասին։ Միաժամանակ, յուրաքանչյուր բեռնած աշխատության հետ կայքերն ավելի անկախ են դառնում` նրանք պետք է աշխատանքը վերցնեն միայն մեկ անգամ։
Elsevier–ն իր կորուստները մեկ բեռնած աշխատության համար գնահատում է 750-150 000 դոլար, այսինքն, խոսքը կարող է լինել միլիարդավոր դոլարների համախառն վնասների մասին։ Այնուամենայնիվ, հավանաբար, ամերիկյան դատարան ոչ ոք չի ներկայանա` Sci-Hub և LibGen կայքերի սերվերները Ռուսատանում և Նիդեռլանդներում են, իսկ կայքերն արդեն աշխատում են այլ դոմեններում։
Էլբակյանը կողմ է հանդես գալիս տեղեկատվության ազատությանը։ Ամերիկյան դատարանին ուղղված նամակում նա քննադատել է Elsevier–ին նրա համար, որ գիտնականների փող է կորզում։ -0-