USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մեկնարկում է «ամպային» Hackathon [YAN] 2015 մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը

06.05.2015, 21:49
Մեկնարկում է «ամպային» Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, որը կազմակերպում է Մայքրոսոֆտ նորարարական կենտրոնը Մայքրոսոֆտ Արեյի հետ համատեղ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնի մամուլի ծառայությունից։
Մեկնարկում է «ամպային» Hackathon [YAN] 2015 մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Մեկնարկում է «ամպային» Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, որը կազմակերպում է Մայքրոսոֆտ նորարարական կենտրոնը Մայքրոսոֆտ Արեյի հետ համատեղ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնի մամուլի ծառայությունից։

Հաղորդման համաձայն, Մայքրոսոֆտ ընկերությունը հրավիրել է միջազգային մասնագետների, ովքեր կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլի վերաբերյալ։

Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի  գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ:

Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորում։

Մրցույթին կարելի է մասնակցել միայն թիմային կազմով՝ բաղկացած 2-5 անդամից։ Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից (http://1drv.ms/1PkTpHp) կամ ՄԻԿ-ի կայքից (www.micarmenia.am)։ Այն անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ mic@mic.am էլ. հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի մայիսի 20-ը: Նախնական ընտրություն անցած մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հաստատում և նախքան միջոցառումը կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։

Hackathon [YAN]–ը Հայաստանում անցկացվում է ամեն տարի 2011 թվականից և ՏՏ գլխավոր իրադարձություններից է, որը միավորում է երիտասարդ պրոֆեսիոնալների գաղափարների և թվային տեխնոլոգիաների փոխանակման համար տարբեր բնագավառներում առկա մարտահրավերների դեմ պայքարում; Մրցույթի ընթացքում ծագած մի քանի գաղափարներ արդեն դարձել են սթարթ–ափ տեխնոլոգիաներ, որոնք հաջողությամբ կիրառվում են շուկայում։ -0-