USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մինչև 2015 թվականի ավարտը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի 300 հազ դոլար արժողության նախատիպերի նոր լաբորատորիա

19.03.2015, 16:57
300 հազ դոլար արժողության նախատիպերի նոր լաբորատորիա կբացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մինչև 2015 թվականի ավարտը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Մինչև 2015 թվականի ավարտը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի 300 հազ դոլար արժողության նախատիպերի նոր լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. 300 հազ դոլար արժողության նախատիպերի նոր լաբորատորիա կբացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մինչև 2015 թվականի ավարտը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ըստ նրա, տվյալ պահին իրականացվում է ապագա լաբորատորիայի համար սարքավորումների գնում, ինչն իրականացվում է Հայաստանի կառավարության և Էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։

Ենգիբարյանը նշեց, որ, ի տարբերություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայում առանց նախատիպի դժվար է սեփական գաղափարներն առաջ տանել դեպի բիզնես–նախագիծ։

«Նախատիպերի նոր լաբորատորիան կօժանդակի նոր, այդ թվում` մաքուր տեխնոլոգիաներին Գյումրիում, իսկ հետագայում, նաև Վանաձորում տեխնոպարկի բացման ժամանակ, և կօգնի ստեղծել փորձնական բազմաթիվ նախագծերի նախատիպեր դրանք կյանքի կոչելը ցուցադրելու միջոցով»,– ասաց Ենգիբարյանը։

Ըստ նրա, լաբորատորիան թույլ կտա ստեղծել գաղափարների իրական նախատիպեր, որոնք կարող են փորձարկվել տնտեսությունում, միաժամանակ աշխատանքների շրջանակը շատ լայն է և անդրադառնում է ինժեներիայի բոլոր ուղղությունները։ Լաբորատորիայում նաև կտեղադրվեն սարքավորումներ, որոնք ծրագրավորման միջոցով կարող են մշակել ցանկացած դետալ։

Ենգիբարյանը նշեց, որ լաբորատորիայի հասանելիություն կստանան տեխնոպարկի տարբեր նախագծերի մասնակիցները, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի մասնակիցները։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որի բացումը կայացել է այս տարվա սեպտեմբերի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ստեղծվել է Հայաստանի կառավարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնդարամի, Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում։ Կենտրոնի առաքելութկունը Գյումրին տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային կենտրոնի վերածելն է աշխատատեղերի ստեղծմանը և երիտասարդ տաղանդավոր մարդկանց ու ընկերությունների բիզնես–գաղափարները կյանքի կոչելու միջոցով։

Տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղություններն այնպիսի ոլորտներում են, ինչպիսիք են` բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները, արվեստը, մոդելավորումը, ոսկեգործությունը, զբոսաշրջությունը։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի երկրի արտահանման հնարավորությւոնների ընդլայնման համար գիտատար արտադրությամբ։ -0-