USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը

24.02.2012, 19:51
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-29-ը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը , ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-29-ը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը , ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Համագումարը ամենամեծ և հեղինակավոր միջոցառումն է համարվում գլոբալ բջջային արդյունաբերության մեջ:

Համագումարի ընթացքում ոլորտի պատասխանատուները կքննարկեն հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները բջջային կապի հետագա զարգացման գործընթացում` ներառյալ բջջային ինտերնետի համար նոր գործարար մոդելների հայտնվելը: Հատուկ ուշադրություն կդարձվի բջջային լայնաշերտ կապի քաղաքականության հատվածի վրա:

GSMA-ի, նախարարների և կարգավորողների միջև կլինեն  հանդիպումներ` որոշակի ազգային շուկաներում հնարավորությունների և մարտահրավերների քննարկման նպատակով: Ամենամյա ֆորումում կառավարության ներկայացուցիչները կանդրադառնան ամբողջ աշխարհում շարժական հաղորդակցության զարգացմանն առնչվող որոշակի կարգավորման հիմնախնդիրներին: -0-