Ջրով աշխատող համակարգիչ է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի ուսումնասիրողները լաբորատոր պայմաններում մշակել են պարզագույն հաշվողական համակարգ, որում տեղակատվության կրիչ են մագնիտացված նանոմասնիկներով ջրի կաթիլները, հաղորդում է Cnews–ը։ Հեղինակները կարծում են, որ նման համակարգը կարող է օգտագործվել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է գերճշգրիտ մանիպուլիացիայի ենթարկել մատերիան։
Սթենֆորդի համալսարանից ուսումնասիրողները մշակել են համաչափ հաշվողական համակարգ, որը գործողություն է կատարում շարժվող ջրի կաթիլներով։ Այդ մասին հայտնում է ուսումնական հաստատության կայքը։
Համակարգն իրար հետ համակցված T- և I-յա ձև երկաթից սկավառակների հավաքածու է, որը հիշեցնում է Pac-Man խաղի լաբիրինթոսները։ Սկավառակները տեղադրված են երկու ապակե պանելներից բաղկացած հերմետիկ «սենդվիչի» մեջ, որոնց միջև տարածությունը լցված է յուղով։ Կառուցվածքի մեջ նախօրոք տեղադրվել են անհատական մագնիտացված նանոմասնիկներով ջրի կաթիլներ։
Հայտնագործության հեղինակներից մեկի Սթենֆորդի համալսարանի դոցենտ Մանու Պրակաշի խոսքով`ստեղծված համակարգիչը իրենից ներկայացնում է հիդրոդինամիկայի օրենքների և ցանկացած հաշվողական համակարգի հիմնավոր մասնիկների` տակտային գեներատորի միացում։ Ընդ որում, ամենադժվար խնդիրներից դարձավ հենց վերջին կոմպոնենտի ստեղծումը։
Կաթիլների շարժման և դրանց համաչափությունն ապահովելու համար երկաթե սկավառակների «լաբիրինթոսում» ուսումնասիրողները ստեղծել են սարք պտտվող մագնիսական դաշտով։ Երբ մագնիսական դաշտը շրջվում է, սկավառակների բևեռականությունը փոխվում է և կաթիլները մեկ քայլով առաջ են շարժվում նախօրոք տրված ուղղությամբ։ Այնուհետև ևս մեկ պտույտ է կատարվում, և կաթիլները ևս մեկ քայլով առաջ են գնում։ Մագնիսական դաշտի ամեն պտույտ մեկ տակտ է։ Տվյալների հաշվարկման համակարգ է ծառայում տեսխցիկը, որն ամեն պահ արձանագրում է կաթիլների դիրքը։
Նմանատիպ ոչ էլեկտրոնային համակարգիչները սովորաբար օգտագործվում են այն պայմաններում, երբ գաղտնիության կամ էլեկտրամագնիտական դաշտերի բարձր լարվածության նկատառումներից ելնելով հնարավոր չէ կիրառել սարքավորում, հիմնված կիսահաղորդչային տարրերի տվյալների վրա։ -0-