USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Գիտնականներն ապացուցել են, որ համակարգիչը և հեռուստացույցը վնաս չեն երեխաների տեսողությանը

11.04.2016, 15:56
Երեխաների մոտ կարճատեսության զարգացման հիմնական պատճառը հեռուստահաղորդումների դիտումը կամ համակարգչային խաղերը չեն: Նման եզրակացության է եկել ակնաբույժ Սկոտ Ռիդը:
Գիտնականներն ապացուցել են, որ համակարգիչը և հեռուստացույցը վնաս չեն երեխաների տեսողությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երեխաների մոտ կարճատեսության զարգացման հիմնական պատճառը հեռուստահաղորդումների դիտումը կամ համակարգչային խաղերը չեն: Նման եզրակացության է եկել ակնաբույժ Սկոտ Ռիդը, հայտնում է hi-tech.mail.ru-ն` հղում տալով ScienceDaily-ի վրա:

Մի´ հեռացրեք երեխաներին էկրաններից

Եթե երեխան ժամերով նայում է համակարգչի կամ հեռուստացույցի էկրանին, ապա դա դեռ չի նշանակում, որ նրա մոտ անպայման կզարգանա միոպիա: Երեխաների շրջանում տեսողության նվազման հիմնական պատճառը բնական լուսավորության պակասն է:

Կարճատեսության հավանականությունը նվազեցնելու և տեսողության վատացումը կանգնեցնելու համար երեխաները պետք է օրական երկու ժամից ոչ պակաս անցկացնեն փողոցում:

Տանը հարկավոր է այնպես անել, որպեսզի հնարավորինս շատ բնական լույս լինի:

Ազդում են, բայց անուղղակիորեն

Ավստրալիայում կոնֆերանսին ելույթ ունենալիս, բժիշկ Ռիդը ընդգծել է, որ հեռուստացույցը, համակարգիչը և այլ գաջեթները անուղղակիորեն են ազդում երեխաների տեսողության վատացման վրա: Երեխան, որը տարված է համակարգչային խաղերով կամ շատ ֆիլմեր է դիտում, ավելի շատ ժամանակ է անցկացնում տանը, սակայն էկրանների մոտ անցկացրած ժամերի քանակը և կարճատեսության զարգացման հավանականությունն ուղղակիորեն կապված չեն: -0-