USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են 1 դրամով ստանալ «Galaxy S7» կամ «Galaxy S7 edge» սմարթֆոններ

18.03.2016, 17:33
Բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կստանան «Galaxy S7» կամ «Galaxy S7 edge»՝ 1 դրամով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են 1 դրամով ստանալ «Galaxy S7» կամ «Galaxy S7 edge» սմարթֆոններ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կստանան «Galaxy S7» կամ «Galaxy S7 edge»՝ 1 դրամով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս սակագնային պլանով 23 500 դրամ ամսավճարի դիմաց տրվում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի և բջջային հեռախոսի նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները լիովին վայելել ցանկացողների համար այս առաջարկը հիանալի տարբերակ է. սակագնային պլանում ներառված խոսելաժամանակը և ինտերնետի ծավալը թույլ կտա բաժանորդներին ֆիքսված ամսավճարի դիմաց առանց րոպեների մասին մտածելու շփվել մտերիմների հետ և ազատորեն օգտվել համացանցից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-