USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Fleet կառավարում, Upay և 4К տեխնոլոգիաներ. ucom-ը նորարարական լուծումներ կներկայացնի Digitec-ին

02.10.2019, 19:46
Հայկական Ucom հեռահաղորդակցական ընկերությունը նորարարական լուծումներ կներկայացնի Digitec ցուցահանդեսին:
Fleet կառավարում, Upay և 4К տեխնոլոգիաներ. ucom-ը նորարարական լուծումներ կներկայացնի Digitec-ին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Ucom հեռահաղորդակցական ընկերությունը նորարարական լուծումներ կներկայացնի Digitec ցուցահանդեսին, ասաց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Ըստ նրա, ի սկզբանե լուծումները, որոնցով ընկերոթյունը հանդես էր գալիս ցուցահանդեսին, եղել են օտարերկրյա մշակումները, իսկ այսօր ընկերությունը հանդես է գալիս արդեն սեփական պրոդուկտներով:

«Մենք սեփական լուծումներ ունենք, որոնք լիովին ստեղծվում են Հայաստանում` սկսած հեռուստատեսությունից ընդհուպ մինչև վճարային համակարգեր և ծառայություններ: Այս տարի կներկայացնենք նոր լուծումներ` Fleet կառավարման համակարգ, որը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդներին լիովին հետևել իրենց մեքենաներին, վառելիքի օգտագործման ծավալների և օպտիմիզացնել ծախսերը», - ասաց Եսայանը:

Նա հայտնեց նաև, որ ընկերությունը կներդնի նոր վճարահաշվարկային համակարգ` Upay, որը լիովին վերազինված է Բլոքչեյն տեխնոլոգիայի և այլ նորարարական լուծումներ հիման վրա:

Եվս մեկ նորույթ, ըստ նրա, կդառնա 4K թույլտվությամբ հեռարձակման հնարավորությունը, ինչը թույլ կտա ստանալ ավելի բարձր որակի պատկեր:

«Մեր ցանցն ամբողջովին վերազինված է, և մենք արդեն վերազինում ենք բաժանորդների սարքավորումները, ովքեր առաջիկայում առաջինները տարածաշրջանում կկարողանան դիտել հեռուստատեսային ծրագրեր` բարձր որակով», - ասաց Եսայնը:

Ըստ նրա, խնդիրը նրանում է, որ հեռուստատեսային բովանդակությունը դեռ պատրաստ չէ նոր որակով հեռարձակման անցնել:

«Մենք փորձում ենք փոխել տեխնոլոգիական լուծումները` չփոխելով ծառայության մակարդակը, և եթե առաջ նրանք ներկրվում էին, հիմա մենք փորձում ենք լուծել դրանք մեր ներքին ռեսուրսներով: Հետագայում, հույս ունենք, որ կկարողանանք արտահանել այդ նորարարություններն ու տեխնոլոգիաներն արտասահման», - ասաց Եսայանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղի կունենա հոկտեմբերի 6-9` Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-