USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում Facebook–ի օգտատերերի թիվն աճում է, հիմնական մասը ցանց է մտնում բջջայինների միջոցով. փորձագետ

09.11.2015, 14:21
Հայաստանում Facebook–ի օգտատերերի թիվն աճում է, հիմնական մասը ցանց է մտնում բջջայինների միջոցով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանում Facebook–ի օգտատերերի թիվն աճում է, հիմնական մասը ցանց է մտնում բջջայինների միջոցով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Facebook–ի օգտատերերի թիվն աճում է, հիմնական մասը ցանց է մտնում բջջայինների միջոցով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Հայաստանում սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը, հոկտեմբերի տվյալներով, հասնում է արդեն 860 հազարի, որից 660 հազարն, այսպես թե այնպես, ցանց է մտնում բջջային սարքի միջոցով։

«Հայաստանում նկատվում է օգտատերերի թվի մշտական աճ, միաժամանակ աճի դինամիկան էականորեն դանդաղել է` նախորդ տարվա համեմատ», – ասաց Մարտիրոսյանը։

2015 թ.–ի հուլիսի տվյալներով` Facebook սոցցանցից օգտվող հայ ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 830 հազար։ Ամենաշատը Facebook–ից օգտվում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ընդ որում Հայաստանում տղամարդիկ և կանայք հավասարապես են օգտվում Facebook–ից։

Հայ օգտատերերը Facebook–ում անում են նույնը, ինչ բոլորը. շփվում են ընկերների հետ, խաղեր են խաղում, տարբեր թեստեր լրացնում։
Հայաստանում առավել տարածված են Одноклассники, Facebook և ВКонтакте սոցցանցերը։–0–