USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ադրբեջանցի հաքերները հայկական Facebook-յան էջեր են կոտրել. հրապարակվել է կոտրված էջերի ցանկը

29.01.2017, 18:46
Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ վերջին օրերին իրենց հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ Facebook–ում։

Ադրբեջանցի հաքերները հայկական Facebook-յան էջեր են կոտրել. հրապարակվել է կոտրված էջերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ վերջին օրերին իրենց հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ Facebook–ում։

«Որպես ապացույց նրանք հրապարակել են այդ կոտրած էջերի գաղտնաբառերը։ Արդեն հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է։ Իսկ դուբլիկատների և դատարկ գրառումների զտումից հետո մնում է ընդամենը 370 կոտրված օգտատեր», – նշում է փորձագետն ու հրապարակում կոտրված էջերի ցանկն` ավելացնելով, որ «ներկայացնում է միայն լոգինները, որոնք երեք տեսակի են` mail, հեռախոս և լոգին անուն»։–0–