USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հնարավոր է, որ ԵՏՀ–ն 2017 թ.–ից հետո չեղյալ հայտարարի ռոումինգի դիմաց գանձվող վճարը ԵՏՄ երկրներում

12.05.2015, 17:23
Հնարավոր է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թ.–ից հետո ԵՏՄ տարածքում չեղյալ հայտարարի բջջային օպերատորների կողմից ռոումինգի դիմաց գանձվող վճարը, հայտարարել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կուրիլչիկը։
Հնարավոր է, որ ԵՏՀ–ն 2017 թ.–ից հետո չեղյալ հայտարարի ռոումինգի դիմաց գանձվող վճարը ԵՏՄ երկրներում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հնարավոր է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թ.–ից հետո ԵՏՄ տարածքում չեղյալ հայտարարի բջջային օպերատորների կողմից ռոումինգի դիմաց գանձվող վճարը, հայտարարել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կուրիլչիկը։

«Առաջարկում ենք պատրաստել ԵՏՄ տարածքում ռոումինգի ամենաբարձր գների սահմանման 2016–2017 թթ.–ի որոշման նախագիծը` գների հետագա թարմացմամբ», – ասել է նա լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կուրիլչիկը նաև հիշեցրել է, որ ԵՄ–ում ևս ակտիվ աշխատանք է ընթանում` ուղղված ռոումինգի վճարի չեղյալ հայտարարելուն։

Ինչպես փետրվարին հայտարարել էր ԵՏՀ հակամենաշնորհային դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, Եվրասիական տնտեսական տարածքի երկրներում ելքային զանգերի սակագները միջինը 3–5 անգամ գերազանցում են ԵՄ երկրների առավելագույն սակագնին, ռոումինգում ելքային SMS–հաղորդագրությունների գները գերազանցում են 2–3 անգամ, տվյալների փոխանցման գները` միջինը 8–21 անգամ։ –0–