Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն առանձնահատուկ շուքով նշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), քանի որ 2019 թ.-ին լրանում է Կենտրոնի հիմնադրման տասնամյակը: Այդ կապակցությամբ ավելի քան 200 դպրոցականներ նախ՝ փուչիկների, իսկ ապա՝ նաև լապտերների օգնությամբ պատկերեցին ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը:
«Beeline-ի հովանավորությամբ իրականացվող «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի ընթացքում երեխաները Գաֆէսճեան քանդակների պարտեզում պատրաստեցին ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ», - հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Այցելուներին նաև հնարավորություն ընձեռվեց մասնակցել Beeline-ի հովանավորությամբ կայացած «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական նախագծին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները և միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:
Շնորհավորելով երեխաներին՝ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ի աջակցությամբ հունիսմեկյան միջոցառումների հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել՝ փորձելով երեխաների համար հիշարժան դարձնել այս տոնը: Մեր երկարատև համագործակցության շնորհիվ ամեն տարի ներկայացնում ենք նոր և հետաքրքիր ստեղծագործական նախաձեռնություններ»:
«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս գեղեցիկ տոնի կազմակերպմանը և պետք է ասեմ, որ Beeline-ը շատ է գնահատում Գաֆէսճեան կենտրոնի կրթական գործունեությունը։ Լավ կրթությունն ապահով և լիարժեք ապագայի գրավականն է, հետևաբար մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է», - նշեց Beeline-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի բացօթյա համերգն էլ ավելի աշխուժացրեց տոնական մթնոլորտը, իսկ միջոցառումների ավարտն ազդարարվեց ճոխ հրավառությամբ:
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–