USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ռուսաստանում էլեկտրամոբիլների համար անվճար լցակայաններ կստեղծվեն

29.10.2013, 14:38
«Էկոմոտորս» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրությամբ և վաճառքով, պատրաստվում է ռուսական քաղաքներում էլեկտրամոբիլների համար անվճար լցակայաններ տեղադրել։ ԱՄՆ–ում համանման նախագիծ է զարգացնում Tesla Motors–ը։
Ռուսաստանում էլեկտրամոբիլների համար անվճար լցակայաններ կստեղծվեն
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Էկոմոտորս» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրությամբ և վաճառքով, պատրաստվում է ռուսական քաղաքներում էլեկտրամոբիլների համար անվճար լցակայաններ տեղադրել։ ԱՄՆ–ում համանման նախագիծ է զարգացնում Tesla Motors–ը։

Մարտկոցների լիցքավորումը դանդաղ կլինի, այսինքն` էլեկտրական ավտոմոբիլային լցակայանների լիցքավորվող հոսանքը, որը պատրաստում է «Էկոմոտորսը», կկազմի 16 A: Հետագայում նախատեսվում է ավելացնել այդ ցուցանիշը` հասցնելով մինչև 60 A–ի, հաղորդում է cnews.ru–ն։

Լցակայանն առաջարկվում է տեղադրել առևտրային կենտրոնների, սրճարանի և հանգստյան վայրերի մոտ։  Այդ օբյեկտների տերերին լցակայանները տրամադրվելու են բացարձակապես անվճար, իսկ վերջինները պետք է էլեկտրամոբիլների լիցքավորման կետերը միացնեն էլեկտրացանցին, ստանան բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և էլեկտրամոբիլների տերերի համար անվճար միացում ապահովեն։

Ըստ «Էկոմոտորսի» գնահատականի, նրանք, ովքեր իրենց շենքի մոտ կտեղադրեն «էլեկտրական լցակայանը», էլեկտրականության ամենօրյա ծախսերը չեն գերազանցի օրական 250 ռուբլին։

Առաջին անգամ էլեկտրամոբիլների մարտկոցների լիցքավորման անվճար կետերը շահագործման կհանձնվեն 2014թ.–ի հունվարին Չելյաբինսկում, որտեղ իրականացվում է այդ կայանների արտադրությունը։  Այնուհետև նախագծի աշխարհագրությունը կընդլայնվի. հաջորդը Մոսկվան է։

Հիշեցնենք, որ Tesla էլեկտրամոբիլների տերերը Tesla Motors  լցակայաններում ավտոմեքենայի մարտկոցների անվճար «դանդաղ» լիցքավորման (մինչև 30 րոպե) իրավունք ունեն։  Միաժամանակ արագ վերալիցքավորման արժեքը (1,5 րոպեում լիցքաթափված մարտկոցի փոխարինում) կկազմի շուրջ 80 դոլար։

Էլեկտրական ավտոտրանսպորտի էներգետիկ ենթակառուցվածքը երկրում նույնպես զարգացնում է «Ռևոլտա» ընկերությունը։ Մինչև 2013թ.–ի ավարտը այն խոստացել է շուրջ 2000 լցակայան գործարկել Ռուսաստանում։

Էլեկտրամոբիլների ռուսական շուկայի ծավալը չափազանց փոքր է մի քանի պատճառով, որոնցից մեկն էլ անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայությունն է։ Ռուսաստանում ամենաճանաչված էլեկտրական մեքենան Mitsubishi i-MiЕV–ն է, որը ներկայացվել է 200 օրինակով, որի կեսը գնել են 2013թ.–ի առաջին ութ ամսում։ –0–