USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Վերականգնվել է Easy Pay տերմինալի միջոցով Beeline–ի բաժանորդների համար վճարումներ կատարելու հնարավորությունը

16.02.2017, 13:51
«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է Easy Pay ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:

Վերականգնվել է Easy Pay տերմինալի միջոցով Beeline–ի բաժանորդների համար վճարումներ կատարելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը`Beeline) տեղեկացնում է Easy Pay ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝ 10-ից մինչև 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է 0 ՀՀ դրամ, 51-ից մինչև 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է  30 ՀՀ դրամ, 1,000-ից մինչև 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է  0 ՀՀ դրամ: 

Ընկերությունից նշում են, որ բաժանորդները կարող են վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, ընկերության կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով: 

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-