USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

25.09.2019, 13:32
Այսուհետ Beeline-ի ֆիքսված ծառայությունները կարելի է միացնել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 1600 Easy Pay տերմինալների միջոցով։
Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Easy Pay-ի հետ համագործակցության ընդլայնման մասին, հաղորդում է Beeline ընկերությանմամուլի ծառայությունը:

Այսուհետ Beeline-ի ֆիքսված ծառայությունները՝ ինտերնետը, հեռուստատեսությունը և ձայնային ծառայությունները, կարելի է միացնել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 1600 Easy Pay տերմինալների միջոցով։

Տերմինալի միջոցով հաշվեկշիռը վերալիցքավորելիս՝ համակարգը ավտոմատ կերպով կառաջարկի հաճախորդի համար լավագույն փաթեթները: Այսպիսով, Beeline-ի ծառայությունների համար վճարում կատարելիս հաճախորդը կարող է անմիջապես դիմում ուղարկել իր համար առավել շահավետ ծառայությունը միացնելու համար։

Միացման համար հարկավոր է Easy Pay տերմինալների՝ Beeline-ի ծառայությունների բաժնում հատուկ կոճակի միջոցով հարցում թողնել՝ ցանկացած կոնտակտային հեռախոսահամար գրանցելով։ Beeline-ի համապատասխան մասնագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հաճախորդի հետ, անվճար կառաքի և կտեղադրի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և կմիացնի ծառայությունները բաժանորդի տանը։

«Ձգտելով խնայել մեր բաժանորդների ժամանակը, մենք ընդլայնել ենք Beeline-ի ծառայությունների բաժինը Easy Pay տերմինալներում: Այժմ մեր հաճախորդները ստիպված չեն լինի սպասել հերթերում և լրացնել մեր ծառայությունների միացման համար դիմումները: Բավական է տերմինալի միջոցով հարցում թողնել, և մեր աշխատակիցները հնարավորինս կարճ ժամանակում և անվճար կկատարեն առաքում, կտեղադրեն սարքավորումները և կմիացնեն հաճախորդին ամենահարմար առաջարկը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք միշտ աջակցում ենք Beeline-ի հետ համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Այս նախագիծը միակն է հեռահաղորդակցության շուկայում, և մենք ուրախ ենք, որ այն իրականացվել է Easy Pay տերմինալների ցանցի միջոցով», - ասել է Easy Pay- ի տնօրեն Մհեր Առաքելյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–