USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«ԱրմենՏել» ընկերությունն ավելացրել է «Drive» շարժական ինտերնետի ծավալները

08.10.2013, 17:24
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» hետվճարային սակագնային փաթեթների շրջանակում շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏել» ընկերությունն ավելացրել է «Drive» շարժական ինտերնետի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» hետվճարային սակագնային փաթեթների շրջանակում շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Փաթեթով նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո ինտերնետի արագությունը «Դրայվ-8» սակագնային փաթեթում ավելացել է երկու անգամ, և նախկին 256 Կբիտ/վրկ փոխարեն այժմ կազմում է 512 Կբիտ/վրկ: «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներում նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո արագությունն ավելացել է չորս անգամ` մինչև 1024 Կբիտ/վրկ:

««ԱրմենՏել»  ընկերությունը շարունակում է ցանցի զարգացման և տեխնիկական վերազիննման աշխատանքները: Մեր ջանքերի շնորհիվ օրեցօր կատարելագործվում է Beeline ցանցի ծածկույթը: Բաժանորդները կարող են վստահ լինել, որ շարժական ինտերնետի արագությունը հնարավորություն կտա հեշտությամբ և հարմարավետությամբ իրականացնել առօրյա աշխատանքը ինտերնետում` նույնիսկ ներառված գերարագ տվյալների փաթեթը սպառելուց հետո»,- նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Drive շարժական ինտերնետի սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս  հաճախորդները, ծառայությունից 3-ից 6 ամիս օգտվելու դեպքում, կարող են ձեռք բերել USB-մոդեմ 100 դրամով` կախված  սակագնային փաթեթից: «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ համապատասխանաբար:–0–