USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանում բացվել է Digitec Expo 11–րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը

02.10.2015, 14:40
Երևանում ուրբաթ բացվել է Digitec Expo 11–րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Ինչպես նշեց ցուցահանդեսի բացման ժամանակ UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Digitec Expo–ն թույլ է տալիս հասկանալ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի աճի և համախմբման պորյեկցիան։
Երևանում բացվել է Digitec Expo 11–րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում ուրբաթ բացվել է Digitec Expo 11–րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Ինչպես նշեց ցուցահանդեսի բացման ժամանակ UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Digitec Expo–ն թույլ է տալիս հասկանալ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի աճի և համախմբման պորյեկցիան։

«Ցուցահանդեսը թույլ է տալիս երեխաներին տեսնել ապագան, երիտասարդներին` օգտվել տեխնոլոգիաներից, իսկ ավելի մեծ սերնդին տեսնել, որ ժամանակին իրենց կողմից ձեռք բերված տեխնոլոգիական առաջընթացը զարգանում է և չի կորել»,– ասաց Վարդանյանը։

Իր հերթին, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ցուցահանդեսը ցույց է տալիս ոչ միայն ոլորտի ամենամյա աճը, այլ նաև լավ հարթակ է գործարարների հետ հանդիպումների համար, այդ թվում` արտասահմանյան և միջազգային ընկերությունների, որոնք ներկայացված են հայկական շուկայում։

«Բարձր տեխնոլոգիական ոլորտն ամենախոստումնալից և ակտիվ զարգացող բնագավառն է, որը ոչ միայն ինքնուրույն է զարգանում, այլ նաև խթան է հանդիսանում այլ ոլորտների համար` հանդես գալով որպես հարթակ բարձր որակավորում ունեցող աշխատուժի համար»,– ասաց Գաբրիելյանը։

Digitec Expo ցուցահանդես–փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենակարևոր և հեղինակավոր իրադարձությունն է։ Ցուցահանդեսի այցելուների ուշադրությունն է ներկայացվել այս տարի 12 բաժին։

Digitec–ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է

Բացի հայկական ընկերություններից, ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելառուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: Բացի այդ, սպասվում է նաև սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցը: Այցելուների թիվը կկազմի, նախնական տվյալներով, 35 հազար մարդ։

Այս տարի Digitec–ին մասնակցում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք հաջողությունների են հասել միջազգային ասպարեզում. PicsArt, Zangi, Joomag, Shadowmatic, Triada Studio, ինչպես նաև միջազգային առաջատար ընկերություններ, այդ թվում` Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix։

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, RoboFest փառատոնը, որի շրջանակում կանցկացվի ռոբոտների ստեղծելու EcoRobot մրցույթը` օգտագործելով տեխնիկական և կենցաղային թափոններ։ Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Hackathon համակարգչային և բջջային խաղերի նախագծման վերաբերյալ։

Ucom ընկերությունը ցուցահանդեսում կներկայացնի ժամանակակից լուծումներ հեռուստատեսության, ինչպես նաև 4G ցանցի ոլորտում LTE տեխնոլոգիայի հիման վրա։ Ericsson ընկերությունը կծանոթացնի այցելուներին ռադիոյի, տրանսպորտի (microwave) ոլորտներում նորագույն լուծումների հետ։ Microsoft–ի ինովացիոն կենտրոնը կներկայացնի ուսումնական դասընթացներ վերապաստրաստման և վերաբերյալ և գործնական ծրագրեր։

Zangi (Skype–ի նմանօրինակը) ծրագրի մշակողները կներկայացնեն նրա հնարավորությունները տեսազանգեր կատարելիս և ինտերակտիվ հաղորդագրություններ, լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելիս։ Ցուցահանդեսում կներկայացվի Triada Studio–ի մշակած Shadowmatic խաղը, որն արժանացել է Apple Design Awards–ի հատուկ մրցանակի։ Oracle ընկերությունը նույնպես կներկայացնի իր մշակումները և արդեն հետաքրքրություն է հայտնել հայկական կադրերի մեջ։ Այս տարի DigiTec ցոցւահանդեսում կներկայանա հայտնի Cisco ընկերությունը։ Իսկ Vmware ընկերությունը կներկայացնի իր լուծումները վիրտուալիզացիայի և ամպային ենթակառուցվածքների ոլորտում։

Ցուցահանդեսում հայ գրոսմայստերների հետ իր ուժերով կմրցի հայ մասնագետների մշակած շախմատային ծրագիրը, որը չի զիջում ռոբոտ–շախմատիստների համաշխարհային անալոգներին։

Սպասվում է, որ ցուցահանդես կայցելի ավելի քան 40 հազար մարդ։

Digitec Expo–ն բացառիկ հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանում ՏՏ ոլորտի իրական պատկերը, նրա հեռանկարները, ծանոթացնել հասարակության լայն զանգվածներին ժամանակակից տեխնոլոգիական լուծումների հետ։

Ցուցահանդեսի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE)։ Միջոցառման գլխավոր հովանավորն «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերությունն է։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո։

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: -0-