USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանում մեկնարկել է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսը

04.10.2013, 11:34
Ուրբաթ Երևանում բացվեց Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Երևանում մեկնարկել է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Երևանում բացվեց Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 4–6–ը Էքսպո–կենտրոնում, որը գտնվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում։

Նախագահը ՀՀ էկոնոմիկայի և սփյուռքի նախարարներ Վահրամ Ավանեսյանի և Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված նորարարական և տեխնոլոգիական ապրանքներին։

Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 120 ընկերություններ, այդ թվում 90 տեղական և ավելի քան 30 արտասահմանյան ընկերություններ Ռուսաստանից, Սինգապուրից, Ամերիկայից, Կանադայից։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կհասնի 26 հազարի` նախորդ տարվա 24 հազարի փոխարեն։

Այս տարի ընկերությունների ակտիվությունը թույլ է տվել իրականացնել ցուցահանդեսային տարածքների սեգմենտավորում և բաժանել դրանք մասնագիտական գոտիների` ինժեներական, ՏՏ–ծրագրավորում, համակարգային ինտեգրատորներ, սարքավորումներ արտադրողներ։ Առանձին աջակցություն կցուցաբերվի Start-up ընկերություններին։

Այս տարի ցուցահանդեսի ժամանակ գործելում հատուկ առանձնացված տարածք պոտենցիալ գործընկերների (B2B) միջև բանակցությունների համար` ավելի բարձր գործնական արդյունքներ ձեռք բերելու նպատակով։

Միջոցառումը, որի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, անցկացվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո USAID–ի Ձեռնարկատիրության և շուկայի մրցունակության զարգացման  ծրագրի (EDMC) աջակցությամբ։ Միջոցառման պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը` «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, իսկ պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»–ը, հովանավորն է Satis–ը։ Տեղեկատվական հովանավորներից մեկը «ԱՌԿԱ» գործակալությունն է։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: - -0